Կստեղծվի ՀՊՃՀ և ԵՃՇՊՀ միավորման աշխատանքային խումբ

2014-03-24

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է  ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Քննարկվել են ոլորտում իրականացվող ծրագրերը, ստորաբաժանումների պատասխանատուները ներկայացրել են  աշխատանքների ընթացքն ու առկա խնդիրները:
Ի թիվս այլ հարցերի՝ նախարար Ա. Աշոտյանը անդրադարձել է  Հայաստանի պետական ճարտարագիտական և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանների միավորմանը և հանձնարարել ձևավորել աշխատանքային խումբ՝ բուհերի միավորման գործընթացը նախապատրաստելու նպատակով:
 Խմբում  ընդգրկված կլինեն երկու բուհերի ռեկտորները, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների ներկայացուցիչներ: Խմբի հիմնական խնդիրն է ուսումնասիրել միավորման հնարավոր արդյունքներն ու հեռանակարները և նախապատրաստել կառավարության որոշման համապատասխան նախագիծ : 
Խորհրդակցության ընթացքում քննրակվել են նաև ընթացիկ այլ հարցեր և տրվել հանձնարարականներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։