«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ
2014-05-29
Հունիսի 6-ին, ժամը 1430-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու, բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով ուսումնասիրության արդյունքների մասին հարցերը:
Պարգևատրվել են «Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր` պատերազմի» մրցույթի հաղթողները
2014-05-29
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում պատվոգրեր և մրցանակներ են հանձնել «Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր` պատերազմի» խորագրով շարադրությունների մրցույթի հաղթողներին:Շնորհավորելով մրցույթի հաղթողներին՝ ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ շարադրությունների հանրապետական մրցույթը հայտարարվել է զինադադարի 20-ամյակի…
Միջազգային ծրագրերը, մասնավոր ներդրումները և գիտելիքի առևտրայնացնումը` բուհերի զարգացման նոր ուղղություններ. Ա. Աշոտյա
2014-05-27
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ռեկտորների խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Օրակարգում ներառված հարցերը վերաբերել են բուհական մասնագիտությունների ցանկին, Համաշխարհային բանկի վարկային ծրագրով բուհերում իրականացվող ծրագրերին, Հայաստանի Բոլոնիայի քարտուղարության ստանձնման հետ կապված միջոցառումներին, բուհերի միջազգայնացմանը և աշխատանքային մի շարք այլ…
Հայաստանի կրթական համակարգի բովանդակությունը որոշում է ՀՀ կառավարությունը. Ա. Աշոտյան
2014-05-27
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Արհենսի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը բարձր է գնահատել կրթության ոլորտում միջազգային կառույցների հետ համագործակցությունը` ընդգծելով, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը հիրավի հանդիսանում է նախարարության մշտական ու հուսալի գործընկերներից մեկը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հատուկ…