Մեկնարկել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը
2014-06-06
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Երևանի պետական համալսարանում տեղակայված քննական կենտրոն, որտեղ կազմակերպվել էր «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը: Նախարարը շրջել է քննասենյակներում, զրուցել դիմորդների հետ, ինչպես նաև հանդիպել ծնողներին և պատասխանել նրանց հուզող հարցերին: Շրջայցից հետո նախարարը պատասխանել է լրագրողներին…
Այցելություն քննակենտրոն
2014-06-05
Հունիսի 6-ին, ժամը 900-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը կայցելի ԵՊՀ-ում տեղակայված քննական կենտրոն, որտեղ կմեկնարկի «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննությունը:
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ «ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ» (EFFECTIVE PUBLIC SERVICE RECRUITMENT AND SELECTION)
2014-06-03
Միացյալ Թագավորության (UK) Միջազգային Հանրային Կառավարման գրասենյակը հրավիրում է մասնակցելու 2014 թվականի նոյեմբերի 17-ից 21-ը Լոնդոնում կայանալիք «Արդյունավետ հանրային ծառայության հավաքագրում եւ ընտրություն» (Effective public service recruitment and selection) ուսումնական ծրագրին:
Ծրագրի մասնակցության արժեքի, ժամանակացույցի, և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով
ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2014-06-03
Հունիսի 4-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2014/2015 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հաստատելու մասին», «Հայաստանի…