Ընթերցող աշակերտը` օրվա հերոս
2014-05-26
Հայաստանի գրողների միությունում այսօր տեղի է ունեցել «Ընթերցման» օլիմպիադայի եզրափակիչ փուլն ու պարգևների հանձնման պաշտոնական արարողությունը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել և հաղթողներին մրցանակներ հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ողջունելով «Ընթերցման» օլիմպիադայի մասնակիցներին և կարևորելով նախաձեռնությունը՝ Արմեն Աշոտյանը շեշտել է,…
Կհանձնվեն կրթաթոշակներ
2014-05-26
Մայիսի 27-ին ժամը 1700-ին «Անի պլազա» հյուրանոցի Անի դահլիճում տեղի կունենա Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրի՝ DAAD կողմից 2014-2015 ուսումնական տարվա կրթաթոշակների հանձնման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ԿԳ նախարարի տեղեկալ Կարինե Հարությունյանը և ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Ռայներ Մորելը:
Կարգապահական տույժեր` մի շարք ուսհաստատությունների ղեկավարներին
2014-05-26
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել, համաձայն որոնց` ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարության մի շարք ուսումնական հաստատությունների ղեկավարներ ստացել են կարգապահական տույժ` «նկատողություն»: Մասնավորապես, «Վաղարշապատի Մ.Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի» տնօրեն Գայանե Սաֆարյանի, «Մեծամորի թիվ…
«ԳՆԱԳՈՅԱՑՈՒՄ. ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ և ՓՈՐՁ»/ԴՅՈՒԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ/
2014-05-26
2014 թվականի սեպտեմբերի 14-ից 19-ը Դյուկ միջազգային զարգացման կենտրոնը Միջազգային զարգացման կարողությունների ամրապնդմանը ուղղված ծրագրի /DCID/ շրջանակներում իրականացնում է «Գնագոյացում. քաղաքականություն և փորձ» ծրագիր /ԱՄՆ/:
Մասնակցելու կամ մեկ կամ մի քանի մասնակիցների հովանավորությունը ստանձնելու համար, ինչպես նաև առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու և առցանց գրանցվելու համար պետք է այցելել
ԿՐԹԱԹՈՇԱԿ ՀԻՆԴԻ ԼԵԶՈՒ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ /ՀՆԴԿԱՍՏԱՆ/
2014-05-26
Հնդկաստանի Հանրապետության մարդկային ռեսուրսների զարգացման նախարարության կողմից Ագրայի հինդի լեզվի կենտրոնական համալսարանում Հայաստանի համար հատկացվել է մեկ ուսանողի կրթաթոշակ` հինդի լեզու սովորելու նպատակով:
Թեկնածուները կարող են պարզաբանումներ ստանալ Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունից /հեռ. 010-539173, 010-539174, 010-539175 և էլ. փոստ hoc@embassyofindia.am, ambassador@embassyofindia.am/:
Դեսպանատան կողմից տրամադրված տեղեկատվությունը, ինչպես նաև…