19 հայ երիտասարդներ կրթությունը կշարունակեն Չինաստանի բուհերում

2014-07-18

Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատանն այսօր տեղի է ունեցել 2014-2015 ուսումնական տարվա կրթաթոշակների հանձնման պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, ՀՀ-ում  ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունը: Շնորհավորելով կրթաթոշակի արժանացած հայ երիտասարդներին՝ նախարար Արմեն Աշոտյանը կարևորել…

Առաջատար ղեկավարներ՝ պետական և մասնավոր հատվածի համար

2014-07-17

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է «Սիանս Պո» ընկերության տնօրեն Քրիստիան Դյուվալի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը ողջունել է Հայաստանում  «Սիանս Պո Արմենիա»-ի գործունեությունը` կարևորելով վերջինիս գիտակրթական և հետազոտական, ինչպես նաև քաղաքական և տնտեսական  ոլորտների առաջատար ղեկավարների վերապատրաստման կուրսերը: Ա. Աշոտյանի խոսքով` նման հաստատության բացումը տարածաշրջանում աննախադեպ…

Ի գիտություն

2014-07-16

Ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 15-ից մինչև հուլիսի 20-ը  (ժամը 18:00) ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին` թափուր տեղեր ունեցող բուհում լրացնելով նոր դիմում-հայտ:

ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ /ՀՈՒՆԱՍՏԱՆ/

2014-07-16

  Հունաստանի կառավարությունը հայտարարել է Աթենքի և Սալոնիկի համալսարաններում աստվածաբանական գիտությունների բնագավառում կրթաթոշակների տրամադրման համար նախատեսված դիմումների ընդունում` 2014-2015 ուսումնական տարվա համար: Կրթաթոշակը ծածկում է բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ուսանելու ընթացքում ուսման վարձի, բժշկական ապահովագրության, ինչպես նաև կեցության հետ կապված բոլոր ծախսերը:
Դիմումները պետք է ներկայացվեն…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։