ՈՒՍՄԱՆ ՀՐԱՎԵՐ /ՉԵԽԻԱ/
2014-08-05
Չեխիայի ֆինանսների և կառավարման համալսարանը իրականացնում է ուսուցում տնտեսագիտության, իրավաբանության, ԶԼՄ-ների և հաղորդակցության բնագավառներում:
Ուսուցումը կազմակերպվում է չեխերեն և անգլերեն լեզուներով` ինչպես առկա, այնպես էլ հեռակա համակարգերում:
Մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից նյութերից կամ այցելելով
Հաստատվել է երաշխավորված դասագրքերի ցանկը
2014-08-05
ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվել է 2014-2015 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածության երաշխավորված դասագրքերի ցանկը: Հրամանի համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի առաջարկությունը:
Մեկնարկել է Համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովը
2014-08-04
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում այսօր տեղի է ունեցել Համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովի բացման պաշտոնական արարողությունը: Խորհրդաժողովի մասնակիցներին իր ուղերձն է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, որում, մասնավորապես, նշվում է. «Մեսրոպ Մաշտոցի ժամանակներից ի վեր հայ դպրությունը և հայ ուսուցիչները եղել են մեր ազգային ինքնությունը պահպանող հիմնական շարժիչ ուժըÖ‰ Մեր իրականության…
«Կրթությունը և սպորտը երջանկության և հզորության դարաշրջանում» խորագրով միջազգային գիտական համաժողով
2014-08-04
Թուրքմենստանի կրթության նախարարությունը ս.թ. նոյեմբերի 11-13-ը կազմակերպում է «Կրթությունը և սպորտը երջանկության և հզորության դարաշրջանում» խորագրով միջազգային գիտական համաժողով և ցուցահանդես, որին մասնակցելու նպատակով հրավիրվում են նաև ՀՀ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները: Մասնակցության համար անհրաժեշտ տեղեկատվությունը զետեղված է www.http://cci.gov.tm/ կայքեջում: Ցանկացողները պետք է գրանցվեն մինչև սեպտեմբերի…
Համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովի բացում
2014-08-02
Օգոստոսի 4-ին, ժամը 1100-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա Համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովի բացման հանդիսավոր արարողությունը: Խորհրդաժողովին մասնակցում են 18 երկրի ավելի քան 80 պատվիրակներ: Բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը: