ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ /ՀՈՒՆԱՍՏԱՆ/

2014-07-16

 
Հունաստանի կառավարությունը հայտարարել է Աթենքի և Սալոնիկի համալսարաններում աստվածաբանական գիտությունների բնագավառում կրթաթոշակների տրամադրման համար նախատեսված դիմումների ընդունում` 2014-2015 ուսումնական տարվա համար: Կրթաթոշակը ծածկում է բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ուսանելու ընթացքում ուսման վարձի, բժշկական ապահովագրության, ինչպես նաև կեցության հետ կապված բոլոր ծախսերը:
Դիմումները պետք է ներկայացվեն ՀՀ-ում Հունաստանի դեսպանություն:Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2014թ. հուլիսի 25-ը:    
Կից ներկայացնում ենք անհրաժեշտ դիմումաձևերը: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։