Հայոց լեզվի դասընթացներ միգրանտների համար
2014-10-22
2013թ. դեկտեմբերից Եվրամիության և Հայաստանի միջև կնքված «Շարժունակության շուրջ գործընկերության» հռչակագրի շրջանակներում Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակի /ՖԻԻԳ/ կողմից իրականացվում է «Թիրախային նախաձեռնությւոն Հայաստանի համար»/ԹՆՀ/ ծրագիրը: Ծրագիրը վերադարձող միգրանտների/ երեխաների և մեծահասակների/ համար կազմակերպում է հայերեն լեզվի դասընթացներ, որը կհեշտացնի նրանց վերաինտեգրումը կրթական համակարգում, աշխատանքային միջավայրում և հասարակությունում: : Վերադարձող միգրանտներ են համարվում ՀՀ քաղաքացիները, ովքեր առնվազն 6 ամիս գտնվել են արտերկրում, վերադարձել են Հայաստան և դիմել են ծրագրին վերադարձից հետո մեկ տարվա ընթացքում: Նրանք, ովքեր երկար ժամանակով բացակայել են Հայաստանից, բախվում են տարբեր, այդ թվում կրթական /հատկապես լեզվի/, մշակությանին, սոցիալական և հոգեբանական խնդիրների:
Ֆրանսիական ներգաղթի և ինտեգրման գրասենյակի հայաստանյան ներկայացուցչություն