Ավանդույթը շարունակվում է՝ հայ դպրոցականը ոսկե մեդալ է նվաճել աստղագիտության օլիմպիադայում

2014-10-22

 ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդգար Վարդանյանը  «Աստղագիտություն» առարկայի 19-րդ միջազգային օլիմպիադայում արժանացել է ոսկե մեդալի և ցուցաբերած լավագույն արդյունքի համար` ստացել  հատուկ դիպլոմ: Օլիմպիադան տեղի է ունեցել 2014թ.-ի հոկտեմբերի 12-ից 21-ը Ղրղզստանի Բիշկեկ և Չոլպոն-Ատա քաղաքներում, որին  է թիվս   Ռուսաստանի, Կորեայի, Հնդկաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Իտալիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ղրղզստանի, Թայլանդի, Ուկրանիայի, Իրանի, Ղազախստանի և Մոսկվայի մարզի թիմերի, մասնակցել է նաև Հայաստանի դպրոցականների օլիմպիական թիմը:Օլիմպիադան անց է կացվել երեք փուլով` տեսական, գործնական և դիտողական: 
Նշենք նաև, որ այս տարի հայ դպրոցակաները մասնակցել են նաև Ռումինիայի Սուչավա քաղաքում օգոստոսի 1-ից 11-ը տեղի ունեցած Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 8-րդ օլիմպիադային, որտեղ  ֆիզմաթ դպրոցի սան Գևորգ Մարտիրոսյանը և ՀՊՃՀ հենակետային վարժարանի աշակերտ Արսեն Վասիլյանն արժանացել են արծաթե, իսկ ֆիզմաթ դպրոցի սաներ Վարդգես Մամբրեյանն ու Էդգար Վարդանյանը` բրոնզե մեդալների:
Ընդհանուր առմամբ անկախության տարիներին   Հայաստանի  դպրոցականները աստղագիտության օլիմպիադաներում արժանացել են  9 ոսկե, 9 արծաթե և 21 բրոնզե մեդալների:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։