“Avicenna Prize for Ethics in Science - 2015”

2014-11-13

ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրներին առաջարկվում է մասնակցել “Avicenna Prize for Ethics in Science - 2015” մրցանակին` ներկայացնելով առավելագույնը երկու թեկնածություն:
Մրցանակը, որը ներառում է ոսկե մեդալ և 10,000 ԱՄՆ դոլար, նախատեսված է այն  անհատների կամ մասնագիտական խմբերի համար, որոնք իրենց ներդրումն են ապահովել բժշկության բնագավառում էթիկային առնչվող խնդիրների ուսումնասիրության գործում: 
Մրցանակակիրը կհրավիրվի մեկշաբաթյա այցի Իրանի Իսլամական Հանրապետություն, ուր ելույթով հանդես կգա ակադեմիական շրջանակներում:
Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով http://www.unesco.org/new/en/social-and-human-sciences/events/prizes-and-celebrations/unesco-prizes/avicenna-prize/ կայքէջը:
Համապատասխան թեկնածուն մինչև ս.թ. դեկտեմբերի 25-ը ՀՀ ԿԳՆ գիտությունների պետական կոմիտեի միջազգային համագործակցության բաժին պետք է ներկայացնեն անգլերեն լրացված ձևաթղթերը և բոլոր պահանջվող փաստաթղթերը՝ տպագիր և էլեկտրոնային տարբերակներով (հեռ. 010210140 (115))` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան փոխանցելու նպատակով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։