Ցուցահանդեսի բացում
2014-11-17
Նոյեմբերի 18-ին, ժամը 1500-ին Ժամանակակից արվեստի թանգարանում (հասցե` Մաշտոցի 7) տեղի կունենա ՀՀ ԿԳՆ հայտարարած «Մեկ դար և ավելի...» Համահայկական մանկապատանեկան նկարչական հինգերորդ մրցույթ-փառատոնի շրջանակում կազմակերպվող ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը:
Ոչ պետական բուհերի շրջանավարտներ կարող են ստանալ պետական նմուշի դիպլոմ
2014-11-17
Ոչ պետական բուհերի շրջանավարտների կրթության ավարտական փաստաթղթերի՝ դիպլոմների ճանաչման խնդիրն աշխատաշուկայում և կրթության համակարգում առկա է վաղուց: Հաշվի առնելով ՀՀ ԿԳՆ ստացված դիմումներն ու հարցումները՝ խնդրին լուծում տալու նպատակով նախարարության նախաձառնությամբ կատարվել է օրենսդրական փոփոխություն: 2014 թ. մայիսի 19-ին «Կրթության մասին» ՀՀ օրենքում կատարվել է համապատասխան փոփոխություն, համաձայն որի`…
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը` Ուսանողների համաշխարհային օրվա կապակցությամբ
2014-11-17
Սիրելի’ ուսանողներ,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:Նոյեմբերի 17-ը ողջ աշխարհում նշվում է որպես Ուսանողների համաշխարհային օր: Աշխարհի բոլոր պետություններում ուսանողներն ակտիվ ներգրավված են ներքին և արտաքին հիմնախնդիրների լուծմանը միտված գործընթացներում: Մրցունակ գիտելիքներով հարուստ ուսանողությունը կարող ուժ է յուրաքանչյուր պետության զարգացման գործընթացում՝ միաժամանակ…
Հայագիտության նոր ինստիտուտ Ռումինիայում
2014-11-14
Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի Բաբեշ-Բոյայ համալսարանում տեղի է ունեցել Հայագիտության ինստիտուտի բացման պաշտոնական արարողությունը, որին համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Իոան-Աուրել Պոպի և ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Լուչիան Նաստասե-Կովաչի հետ մասնակցել են Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Կլուժի նահանգային խորհրդի նախագահ Իշտվան Վակարը, Ռումինիայի հայոց միության…
Մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը 20 տարեկան է
2014-11-14
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը նշում է հիմնադրման 20-ամյակը: Այդ առիթով բուհում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որին ներկա են գտնվել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորներ, բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, նախկին շրջանավարտներ և բազմաթիվ…