Վերապատրաստումներ` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավու

2015-03-17

ՀՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ Կրթության ազգային ինստիտուտը կազմակերպում է  նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալ ցանկացողների համար վերապատրաստման դասընթացներ:
Դասընթացները կկազմակերպվեն Երևան քաղաքում /Կրթության ազգային ինստիտուտ (ԿԱԻ), Տիգրան Մեծ 67, հեռ.` 57-21-00/:
Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն, վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ  կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք կամ կառավարման ոլորտի առնվազն հինգ կամ մասնագիտական առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1.դիմում` Կրթության ազգային ինստիտուտի տնօրենի անունով (ձև 1, լրացվում է տեղում).
2.3x4 չափսի մեկ լուսանկար.
3.բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
4.աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը.
5.անձնագրի պատճենը.
6.մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը).
7.<<Արդշինինվեստբանկ>> ՓԲԸ-ում Կրթության ազգային ինստիտուտի 2472300529500010 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:
Փաստաթղթերի պատճեները ներկայացվում են բնօրինակի հետ միասին: Պատճեների համապատասխանությունը ստուգելուց հետո բնօրինակները վերադարձվում են:
Վերապատրաստման ընթացքում անձը կարող է օգտվել օրենքով սահմանված չվճարվող արձակուրդից՝ կողմերի համաձայնությամբ:
Վերապատրաստման դիմած անձը կարող է ստանալ դասընթացի մասնակցության մասին տեղեկանք՝ աշխատանքի վայրը ներկայացնելու նպատակով:
Վերապատրաստման դասընթացի ընդհանուր ծրագրային ծավալի ուսուցման գործընթացի 1/6-ից ավելի բացակայած անձը համապատասխան վկայական չի ստանում:
Վերապատրաստման դասընթացի արժեքը 85000 դրամ է, ներառյալ` գրենական պիտույքների, ուսումնական նյութերի տրամադրումը:
Պարապմունքներն սկսելու ժամը սահմանվում է առաջին պարապմունքի օրը՝ մասնակիցների համաձայնությամբ: Առաջին պարապմունքն սկսվելու է ժամը 1000-ին:
Դասընթացները կվարեն տնօրենների վերապատրաստման մեծ փորձ ունեցող` Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցներ և հրավիրված այլ մասնագետներ
Դիմումներն ընդունվում են 2015թ.մարտի 20–ից ապրիլի 8-ը ներառյալ` Կրթության ազգային ինստիտուտում /սենյակ 215, հեռ. 57-48-20, 55-92-98/ ամեն օր բացի շաբաթ և կիրակի օրերից/` ժամը 900-ից 1600-ն:Դասընթացները կսկսեն ոչ ուշ, քան ապրիլի 13-ը:
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ վերը նշված հեռախոսահամարներով, www. aniedu.am կայքից կամ այցելելով ԿԱԻ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։