ԲՈԼՈՆԻԱՅԻ ԲԻԶՆԵՍ ԴՊՐՈՑԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՍՈՎՈՐԵԼՈՒ
2015-06-04
2015-16 ուսումնական տարում կրթաթոշակ (“Master in Business Administration”) ստանալու նպատակով Բոլոնիայի բիզնես դպրոցը բակալավրի աստիճան ունեցող ՀՀ քաղաքացիներին հրավիրում է սովորելու: Առաջարկվող մասնագիտություններն են.
•Դիզայն, նորաձևություն;
•Սնունդ, գինեգործություն;
•Իննովացիոն կառավարում;
•Կորպորատիվ ֆինանսներ;
•Չինաստան. Հեռավոր Արևելքի և Եվրոպայի միջև բիզնես հարաբերություններ;
•Կայուն բիզնես:
…
Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
2015-06-04
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 4-ից 6-ը Փարիզում կմասնակցի Թվային համալսարանների զարգացմանը նվիրված ֆրանկոֆոն բարձրագույն կրթության նախարարների առաջին հանդիպմանը: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի պետական…
ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2015-06-03
Հունիսի 4-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
«Անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 11-ի n 408-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ /ՀՆԴԿԱՍՏԱՆ/
2015-06-02
Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակներում 2015-2016թթ. ընթացքում կազմակերպվում են դասընթացներ, որոնց մասնակցելու են հրավիրվում մասնագետներ Հայաստանից: Նշված ժամանակահատվածում Հնդկաստանի կառավարությունը պատրաստ է ընդունել 15 մասնագետ Հայաստանից: Հնդկական կողմը կատարում է թեկնածուների վերջնական ընտրությունը, ինչպես նաև հոգում է բոլոր ծախսերը: Դասընթացների մասին մանրամասն տեղեկությունները կարելի…