ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ /ՀՆԴԿԱՍՏԱՆ/
2015-06-02
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ապահովել թեկնածության ներկայացման և հարցաթերթիկի լրացման հետևյալ պայմանները.
•անհրաժեշտ է առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ
•դասընթացի մասնակիցը պետք է լինի 25-45 տարեկան
•անհրաժեշտ է ներկայացնել առողջության մասին բժշկական տեղեկանք
•անգլերեն լեզվի իմացությունը պարտադիր է, լեզվի իմացությունը հաստատվում է ուսումնական հաստատության փաստաթղթով (դիպլոմ, հավաստագիր) կամ լեզվի ուսուցման որևէ կենտրոնի կողմից տրված տեղեկանքով:
•հարցաթերթիկը լրացվում է համակարգչային շարվածքով և ԱԳՆ ներկայացվում 4 օրինակից (բնօրինակ և պատճեններ), միաժամանակ բնօրինակի էլեկտրոնային ֆայլը CD կրիչով (WORD ֆորմատով)
•3X4սմ չափսի 4 լուսանկար, որից մեկը CD կրիչով (JPEG ֆորմատով)
•եթե նախկինում հայտերը ներկայացվում էին թղթային տարբերակով, ապա սկսած 2013թ.-ից հնդկական կողմը անցել է հայտերի ընդունման էլեկտրոնային, կենտրոնացված համակարգի /տեղերը արագ լրանում են/, ուստի դիմումները պետք է ներկայացվեն դասընթացի սկսվելու օրից առնվազն երեք ու կես ամիս առաջ` հնդկական կողմին փոխանցելու համար:
Վերոնշյալ փաստաթղթերը պետք է ներկայացնել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին (ք. Երևան Կառավարության 3 շենք, VI հարկ,
616 սենյակ):