«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ
2015-06-15
Հունիսի 19-ին, ժամը 1430-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների բարձրագույն մասնագիտական և հանրակրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու մասին հարցերը:
ՈՒՍՄԱՆ ՀՐԱՎԵՐ /ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ/
2015-06-12
Քաղաքացիական ավիացիայի Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանը հրավիրում է սովորելու (վճարովի հիմունքներով, առանց տարեկետման իրավունքի):
Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել www.mstuca.ru կայքէջը:
Ամփոփվել են հավաստագրման քննությունների արդյունքները
2015-06-11
Ամփոփվել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատված նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննության արդյունքները: Ընդհանուր առմամբ քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 66 հավակնորդ, որոնցից հավաստագիր է ստացել 55 մասնակից, 6 հավակնորդ չի հաղթահարել նվազագույն շեմը:…
ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ /ԻԻՀ/
2015-06-10
Իրանի Իսլամական Հանրապետության Մազանդարանի համալսարանը 2015թ. հոկտեմբերի 10-ից 11-ը կազմակերպում է տնտեսագիտական միջազգային գիտաժողով, որին մասնակցելու նպատակով հրավիրվում են նաև հետազոտողներ և հետբուհական կրթություն ստացող անձինք: Գիտաժողովը անցկացվելու է անգլերեն լեզվով:
Մասնակցության հետ կապված առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով http://isce.conf.umz.ac.ir/en/Main կայքէջը:
ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2015-06-10
Հունիսի 10-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
«Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2015/2016 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հաստատելու մասին»
ՀՀ կառավարության որոշման…