«Ազգային երգ ու պար» առարկայի նպատակը ազգային արժեհամակարգի ձևավորումն է. Ա. Աշոտյան
2015-05-20
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի թիվ 200 հիմնական դպրոցում ներկա է գտնվել «Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագրին մասնակից դպրոցների հաշվետու համերգին:
Ողջունելով մասնակիցներին՝ նախարարը նշել է, որ «Ազգային երգ ու պար» առարկայի փորձարկումը հանրակրթական դպրոցներում ոչ այնքան կրթական ծրագիր է, որքան…
Գործընկերությունը կընդլայնվի նոր ծրագրերով
2015-05-19
ՀՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի տնօրեն Մանյա Հենրիյեթ Ահրենսին: Ողջունելով հյուրին` Կարինե Հարությունյանը նշել է, որ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը ԿԳ նախարարության կարևորագույն գործընկերներից է, որի աջակցությամբ հաջողությամբ իրականացվել են համատեղ բազմաթիվ ծրագրեր, մասնավորապես, նախադպրոցական և ներառական կրթության ոլորտներում: Ընդգծելով հիմնադրամի`…
«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ
2015-05-19
Մայիսի 21-ին, ժամը 1430-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի նիստ,որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու, և միջին մասնագիտական կրթական ծրագրով գործունեության լիցենզիայի պարտադիր պայմանների ու պահանջների պահպանման նպատակով ուսումնասիրության արդյունքների մասին հարցերը:
Ստացել են հավաստագիր
2015-05-19
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամաններով` 2015թ. ապրիլի 28-ից մայիսի 13-ն ընկած ժամանկահատվածում անցկացված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննությունների գրավոր և բանավոր փուլերը դրական արդյունքներով հանձնած հավակնորդներին տրվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք` հավաստագիր: Հավաստագրման քննություններին մասնակցել է 237 հավակնորդ, որոնցից 183-ը ստացել…
«Ազգային երգ ու պար» առարկայի ծրագրին մասնակից դպրոցների հաշվետու համերգ
2015-05-19
Մայիսի 20-ին, ժամը 1100-ին Երևանի թիվ 200 հիմնական դպրոցում /Դավթաշեն, 1-ին թաղամաս/ կկայանա «Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագրին մասնակից 13 դպրոցների հաշվետու համերգը: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: