Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա

2015-06-04

  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 4-ից 6-ը Փարիզում կմասնակցի Թվային համալսարանների զարգացմանը նվիրված  ֆրանկոֆոն բարձրագույն կրթության նախարարների առաջին հանդիպմանը:  Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գագիկ Գալստյանը:

 

Այցի ընթացքում ՀՀ ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը նաև հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության նախարար Նաջադ Բելկաքեմի և ՅՈՒՆԵՍԿՈ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովայի հետ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։