Ի գիտություն կրթության ոլորտի շահառուների

2015-09-04

  Վերջին շրջանում ՀՀ կրթության և գիտության նախարարություն են դիմել մի շարք քաղաքացիներ` Հայաստանում գործող որոշ կազմակերպությունների, մասնավորապես, ՌԴ Սիներգի համալսարանի Երևանի և Գյումրիի մասնաճյուղի կողմից առաջարկվող հեռակա և հեռավար /դիստանցիոն/ մասնագիտական կրթության կազմակերպման օրինականության վերաբերյալ: 
Այդ կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է. հեռակա և հեռավար ուսուցմամբ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող բոլոր կազմակերպությունները, այդ թվում՝ օտարերկրյա ուսումնական հաստատությունների մասնաճյուղերը, անկախ իրենց գերատեսչական ենթակայությունից  և կազմակերպաիրավական ձևից, կրթական գործունեություն իրականացնելիս ենթակա են պարտադիր  լիցենզավորման՝  համաձայն «Լիցենզավորման մասին», «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին»  ՀՀ օրենքների  և այդ ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական այլ ակտերի:
  Բոլոր այն կազմակերպությունները, որոնք կշրջանցեն վերոնշյալ օրենսդրության պահանջները,  կենթարկվեն  օրենքով սահմանված պատասխանատվության:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։