Հայաստանը պատրաստ է նախաձեռնել եվրասիական կրթական նախագծեր՝ հիմք ընդունելով եվրոպական փորձը
2015-09-29
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-բելառուսական կրթական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Բելառուսի Հանրապետությունը Բոլոնիայի գործընթացին անդամակցելու հայտ է ներկայցրել այս տարվա մայիսին՝ Երևանում կայացած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի…
Ավելի քան 22 հազար աշակերտ ընդգրկված է «Կայուն դպրոցական սնունդ ծրագրում»
2015-09-29
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Պասկալ Միշոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Կայուն դպրոցական սնունդ ծրագրի» ընթացքի, մարտահրավերների և զարգացման հարցեր: Արմեն Աշոտյանն ընդգծել է արդյունավետ համագործակցությունը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ` կարևորելով վերջինիս կողմից իրականացվող դպրոցական սնունդ ծրագիրը:…
ԿԳՆ-ն մշտապես ընդառաջել է իրանցի ուսանողների հետ կապված բոլոր խնդիրներին. ԻԻՀ դեսպան
2015-09-28
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախարարն ընդգծել է դեսպանի անձնական մեծ ներդրումը հայ-իրանական հարաբերություններում, մասնավորապես, կրթության և գիտության ոլորտում: Արմեն Աշոտյանը վստահություն է հայտնել, որ իր…
Վերապատրաստումներ hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար /«Կրթություն առաÕ
2015-09-28
ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող
«Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է վերապատրաստումներ այն անձանց համար, ովքեր ցանկանում են ստանալ ՀՀ hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք: Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող…
Գերմաներեն դասավանդող ուսուցիչների համագումար
2015-09-25
Սեպտեմբերի 26-ին, ժամը 1000-ին Անի Պլազա հյուրանոցում /մեծ դահլիճ/ տեղի կունենա գերմաներեն դասավանդող ուսուցիչների համագումարի բացման հանդիսավոր արարողությունը, որին կմասնակցեն Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը և ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը: