ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը` Ուսուցչի տոնի կապակցությամբ

2015-10-05

 ՍիրելիÕ› ուսուցիչներ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ:
Մեր ժողովրդի ջերմ վերաբերմունքը, սերն ու ակնածանքը մանկավարժի մասնագիտության հանդեպ գալիս է դարերի խորքից: Այսօր էլ մեր հանրապետության բազմահազար մանկավարժները հպարտորեն են կրում իրենց փոխանցված ուսուցչի վեհ կոչումը: Դուք իրականացնում եք անչափ պատասխանատու առաքելություն՝ կրթում ու…

Լավագույն մանկավարժների պարգևատրում` «Ուսուցչի օրվա» նախաշեմին

2015-10-03

«Ուսուցչի օրվա» նախաշեմին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի Է ունեցել «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլին մասնակցած լավագույն մանկավարժների պարգևատրումը: Պարգևները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին` իրենց երկարամյա և անբասիր աշխատանքի համար: …

«Հայ-գերմանական գիտության օր»

2015-10-03

Հոկտեմբերի 5-ին, ժամը 1000-ին Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, ԵՊՀ-ի և Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության համատեղ նախաձեռնությամբ  կանցկացվի «Հայ-գերմանական գիտության օր» միջոցառումը, որին կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Լավագույն մանկավարժների պարգևատրում` «Ուսուցչի օրվա» նախաշեմին

2015-10-02

Հոկտեմբերի 3-ին, ժամը 1200-ին «Ուսուցչի օրվա» նախաշեմին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլին մասնակցած լավագույն մանկավարժների պարգևատրումը: Պարգևները կհանձնի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Շահառուներին կմատուցվի առավել արժանահավատ տեղեկատվություն

2015-10-02

«Էլիտ Պլազա» հյուրանոցում այսօր տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացների հանրային իրազեկումը համացանցում» թեմայով միջոցառում, որին մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ոլորտում գործունեություն իրականացնող տեղական և միջազգային կազմակերպություններ, ՄԿՈՒ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, սոցիալական գործընկերներ, ինչպես նաև այլ շահառուներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։