Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը վերապատրաստում է հայ ուսուցիչներին
2015-10-08
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ֆրանսերեն լեզվի տարածման գրասենյակի տնօրեն Իմմա Տոռի գլխավորած պատվիրակությանը: Արմեն Աշոտյանը բարձր է գնահատել համագործակցությունը ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ: «Մենք շահագրգիռ ենք, որ ֆրանսերենը` որպես քաղաքակրթական լեզու, Հայաստանի կրթության ոլորտում իր դիրքերը պահպանի և զարգացնի:
Երևանում մեկնարկել է Եվրոպայի համալսարանական թիմերի շախմատի առաջին առաջնությունը
2015-10-08
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկա է գտնվել շախմատի համալսարանական թիմերի Եվրոպայի առաջնության հանդիսավոր բացմանը: Առաջնությունն անցկացվում է առաջին անգամ, միջոցառմանը մասնակցում են 9 երկրի 25 համալսարանական թիմեր: Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ԿԳ նախարարը բոլորին մաղթել է արդյունավետ խաղ՝ շեշտելով, որ Հայաստանի համար մեծ պատիվ է անցկացնել շախմատի…
ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2015-10-08
Հոկտեմբերի 8-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի միջոցներից «Հայաստանի ճարտարագիտական ակադեմիա» հասարակական կազմակերպությանը գումար հատկացնելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Մրցույթ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար/«Գեղագիտության պետական ազգային կենտրոն»/
2015-10-07
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Գեղագիտության պետական ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: «Գեղագիտության պետական ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն`
ա ) բարձրագույն կրթություն
…