ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2015-10-13
Հոկտեմբերի 15-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
««Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Ժամանակակից բուհը չի կարող սահմանափակվել Հայաստանի աշխարհագրական տարածքում. Ա. Աշոտյան
2015-10-13
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկա է գտնվել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 95-ամյակին նվիրված միջոցառումների բացման հանդիսավոր արարողությանը: Հոբելյանի առիթով ողջունելով ներկաներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարն ընդգծել է, որ ԵՊԲՀ-ն Հայաստանի բուհական համակարգի առաջատարներից է և այդ տեսանկյունից խորհրդանշական է, որ հոբելյանական միջոցառումների…
Մեկնարկել է ԱրմԹեք` Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 8-րդ ամենամյա համաժողովը
2015-10-12
Հոկտեմբերի 12-14-ը Երևանում անցկացվում է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 8-րդ ամենամյա համաժողով-բիզնես ֆորումը, որի շրջանակում տեղի ունեցած «Կրթություն, հետազոտություն և մասնագիտական զարգացում» նիստը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարն իր ներածական խոսքում, մասնավորապես, նշել է. «Վերջին ժամանակահատվածում կրթության ոլորտում իրականացված կրթական և նորարական ծրագրերը ինչ-որ մի…
Բժշկական համալսարանի 95-ամյակին նվիրված միջոցառում
2015-10-12
Հոկտեմբերի 13-ին, ժամը 930ին ,Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում / հասցե՝ Երևան, Կորյունի 2/ կկայանա բուհի 95-ամյակին նվիրված միջոցառումների շարքի բացման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա կլինի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: