ՀԱԱՀ «Ագրարմենեջմենթ» մասնագիտությունը ստացել է միջազգային հավատարմագրում
2016-08-29
Գերմանիայի Դաշնության կրթության որակի վերահսկման և հավատարմագրման ինստիտուտի (ACQUIN) փորձագիտական խումբը, որում ընդգրկված են եվրոպական 9 առաջատար համալսարանների ներկայացուցիչներ, երկու տարվա ընթացքում, եվրոպական հավատարմագրման չափորոշիչներին համապատասխան հանգամանորեն ուսումնասիրել է անհրաժեշտ փաստաթղթերի ողջ փաթեթը, ուսումնական գործընթացի կազմակերպման որակը,
մագիստրանտների և շրջանավարտների ատեստավորման արդյունքները, որի հիման վրա կայացրել է ՀԱԱՀ «Ագրարմենեջմենթ»…
Հաստատվել է 7-րդ դասարանի «Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագիրը
2016-08-29
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել է հանրակրթական հիմնական դպրոցի 7-րդ դասարանի «Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագիրը: Ըստ այդմ՝ ծրագիրն իրականացնող դպրոցներում «Ազգային երգ ու պար» առարկային հատկացվում է շաբաթական 1,5 դասաժամ՝ տարեկան 51 դասաժամ, որը դպրոցը կարող է տրամադրել դպրոցական բաղադրիչին կամ «Ֆիզկուլտուրա» առարկային…
Ճամբարները կարող են այլընտրանք լինել նախնական զինվորական պատրաստության կաբինետային ուսուցմանը
2016-08-29
2016թ. ապրիլից Սևանի «Ժայռ» ռազմամարզական բազայում կազմակերպվել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատանեկան ռազմամարզական ճամբարը՝ կրթական ծրագրի հայրենագիտական, բնապահպանական, արշավախմբային բաղկացուցիչներով: Այն ողջ ամառ գործել է տարբեր տարիքի սովորողների համար` ապահովելով նաև արշավախմբային-հայրենագիտական-էկոլոգիական աշխատանքների հնարավորություն։ Օգոստոսի 22-ին «Ժայռ» ճամբարում տեղի է ունեցել հավաք, որին մասնակցել են
ՀՀ կրթության և գիտության…
Առարկայացանկի առաջնահերթությունները բխելու են երկրի առջև ծառացած խնդիրներից. Լ. Մկրտչյան
2016-08-29
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն օգոստոսի 29-ին մասնակցել է Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությանը:
Աշխատանքային խորհրդակցության սկզբում մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը ներկայացրել է 2015-16 ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքների հաշվետվությունը:
Այսպիսով՝ մարզում գործել է մարզային ենթակայության…
Տավուշի մարզի ուսուցիչներն արդեն իսկ գործնական հայրենասիրության օրինակ են. Լ. Մկրտչյան
2016-08-27
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն օգոստոսի 27-ին Իջևանում ներկա է գտնվել Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը: Նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների մեկնարկին նվիրված աշխատանքային խորհրդակցության սկզբում մարզպետարանի կրթության, երիտասարդության և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը ներկայացրել է 2015-2016 ուսումնական տարում մարզի կրթության ոլորտում իրականացված…