Նոր ուղիներ` հայ-վրացական կրթական համագործակցության

2016-09-09

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:
Շնորհավորելով նորանշանակ դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ` նախարարը համոզմունք է հայտնել, որ կրթության բնագավառում բարեկամ Վրաստանի հետ մեր հարաբերությունները զարգացման նոր մակարդակ կարձանագրեն:
  Վրաստանի հետ մեր բարեկամական հարաբերությունները…

Սիրիայի Կրթասիրաց վարժարանի տնօրեն Անդրանիկ Պողոսյանը պարգևատրվել է ԿԳՆ «Ոսկե հուշամեդալով»

2016-09-09

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի  հրամանով Սիրիայի Կրթասիրաց Սարգիս Ջեմբերջյանի երկրորդական վարժարանի տնօրեն  Անդրանիկ Պողոսյանը պարգևատարվել է  ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալով»: Պարգևը հանձնել է ԿԳՆ  աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը :
Կրթասիրաց  վարժարանը հիմնադրվել է 1924 թվականին և գործում է Կրթասիրաց մշակութային միության…

Համաշխարհային համաժողովի մասնակիցներն այցելել են Արարատի մարզի դպրոցներ

2016-09-08

Երևանում ընթացող Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովի մասնակիցները  Հայաստանի դպրոցներում իրականցվող դպրոցական սննդի ծրագրին  ծանոթանալու նպատակով սեպտեմբերի 8-ին այցելել են Արարատի մարզի դպրոցներ:  Այս մարզում դպրոցական սնունդն իրականցվում է պետական բյուջեի ֆինանսավորմամբ: ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Բագրատ Եսայանի տեղեկացմամբ՝ հանրապետության 1390 դպրոցներից 1150- ը, այսինքն ՀՀ բոլոր մարզերի կրտսեր դպրոցներն…

Դպրոցական սնունդ ծրագիրն ունի դաստիարակչական կարևոր նշանակություն

2016-09-07

Երևանում շարունակվում է Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովը, որին մասնակցում են 65 երկրների 250 ներկայացուցիչներ, այդ թվում՝ մոտ երկու տասնյակ նախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Համաժողովի մասնակիցներին ասյօր ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նա շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին՝ որպես այդ կարևոր միջոցառման անցկացման վայր Երևանը…

Հայալեզու հանրակրթական ծրագիրը ճանաչվել է լիարժեք գործող միջազգային ծրագիր

2016-09-06

«Այբ» դպրոցում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում ստեղծված «Արարատյան բակալավրիատ» հայալեզու կրթական ծրագրի միջազգային ճանաչմանը։ Ասուլիսին մասնակցել են ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ԿԳԱԾ-ի տնօրեն Տ․ Մեսրոպ քհն. Արամյանը և «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։