ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2016-08-11
Օգոստոսի 11-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
Պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Մրցույթ՝ բուհերի և նախարարության ղեկավար կազմի համար
2016-08-10
«Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհուրդ» (Այռեքս) մինչև ս.թ. օգոստոսի 26-ը ընդունում է հայտեր` «Fellowships in Research Managemen» ծրագրին մասնակցելու նպատակով:Ծրագիրը նախատեսված է ՀՀ մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների և ՀՀ կրթության և գիտության նախարարության ղեկավար կազմի համար:
Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով
Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովն ընդունել է բանաձև
2016-08-09
Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովն ավարտել է իր աշխատանքները: Խորհրդաժողովի արդյունքների հիման վրա ընդունվել է բանաձև, որն ուղղորդիչ է դառնալու ՀՀ կրթության և գիտության նախարարության համար` մոտակա երկու տարիների ընթացքում: Համաձայն բանաձևի` խորհրդաժողովին բարձրացված հիմնախնդիրների լուծման նպատակով ներկայացվել են մի շարք առաջարկություններ, մասնավորապես, մշակել Սփյուռքի ուսուցիչների հավաստագրման, մանկավարժական գործունեության մշտադիտարկման,…
Յոթ մեդալ` մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում
2016-08-08
Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում տեղի է ունեցել մաթեմատիկական միջազգային ուսանողական հերթական օլիմպիադան (IMC), որին մասնակցել են աշխարհի 72 համալսարանների թիմեր՝ ավելի քան 320 մասնակից: Հայաստանից մասնակցել են Երևանի պետական, Հայաստանի Ամերիկյան և Սլավոնական համալսարանների թիմերը: Օլիմպիադան անցկացվել է և´ անհատական, և´ թիմային հաշվարկներով: Երևանի պետական համալսարանը ներկայացվել է 4 մասնակիցներով,…