ՉԻՎՆԻՆԳ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
2008-11-17
Բրիտանական դեսպանատունը Երևանում և Բրիտանական Խորհրդի հայաստանյան գրասենյակը հայտարարում են 2009/2010 ուստարվա համար Չիվնինգ կրթաթոշակի բաց մրցույթ, որը ֆինանսավորում են Միացյալ Թագավորության Արտաքին գործերի և համագործակցության երկրների նախարարությունները:
Յուրաքանչյուր տարի ՀՀ շուրջ 5 քաղաքացի, որոնք արժանացել են Չիվնինգ կրթաթոշակի, Միացյալ Թագավորության հեղինակավոր կրթական հաստատություններից որևէ մեկում (ըստ դիմորդի ընտրության) մագիստրոսի կոչում են ստանում: Չիվնինգ կրթաթոշակը հովանավորում է Բրիտանիայում 12 ամիս ուաանելու ծախսը` ներառյալ ապրելու և միջազգային թռիչքի ծախսերը: Դրանք տրվում են բաց մրցութային կարգով հետևյալ բնագավառներում.
- իրավագիտություն և դատաիրավական ոլորտի բարեփոխումներ` Եվրամիության օրենսդրության և չափանիշների շեշտադրմամբ
- հանրային ոլորտի բարեփոխումներ և արդյունավետ կառավարում` համապատասխան Եվրամիության և այլ միջազգային չափանիշների
- միջազգային պարտավորությունների իրականացում և չափանիշների համապատասխանեցում մարդու իրավունքների բնագավառում
- կլիմայական փոփոխությունների վերահսկում և կանխարգելում, շրջակա միջավայրի խնդիրների իրազեկություն տնտեսության ոլորտում
- հակամարտությունների կանխարգելում և կարգավորում տնտեսական կառավարում և բարեփոխում` աղքատության նվազեցման և կենսամակարդակի բարձրացման նպատակով
- քաղաքացիական հասարակության զորեղացում, ազատ, անկողմնակալ լրատվամիջոցների զարգացում, բարեփոխումներ ժողովրդավարական կառույցներում և իրավական դաշտում, օրենքի գերակայություն և պայքար կոռուպցիայի դեմ:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2008թ. նոյեմբերի 27-ն է: