2008-12-29
Հարգելի´ մանկավարժներ և դասախոսներ, գիտաշխատողներ,
սիրելի´ աշակերտներ և ուսանողներ
Շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ:
Ցանկանում եմ, որ 2009 թվականը բոլորիս համար լինի խաղաղության ու բարօրության, իղձերի իրականացման, նոր ձեռքբերումների և հաճելի անակնկալներով լի տարի:
Ընտանեկան ջերմ մթնոլորտում ու հարզատների միջավայրում նշվող այս տոնի բարձր տրամադրությունը և խանդավառությունը թող ուղեկցի Ձեզ ողջ տարվա ընթացքում:
Մաղթում եմ քաջառողջություն և երջանկություն:
Սիրով` Սպարտակ Սեյրանյան
ՀՀ կրթության և գիտության նախարար