ՄՐՑՈՒՅԹ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ /2009Թ/
2009-05-21
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ 2009-2010 ուսումնական տարում Եգիպտոսի Արաբական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու համար 2 բուհական կրթաթոշակների իրականացման համար:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն ունեցող հանրակրթական դպրոցների 2007թ., 2008թ. և 2009թ-ի շրջանավարտները, որոնք տիրապետում են անգլերեն լեզվին:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝
•դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
•դիմում-հարցաթերթիկ,
•միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի պատճենը նոտարի կողմից թարգմանված և ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հաստատված,
•անձնագրի պատճենը,
•ծննդյան վկայականի պատճենը նոտարի կողմից թարգմանված և ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հաստատված,
•տեղեկանք ՁԻԱՀ-ի վերաբերյալ` վավերացված ՀՀ առողջապահության և ՀՀ արտաքին գործերի նախարարություններում,
•3x4չափսի 7 լուսանկար,
•արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի պատճենը կամ դրան փոխարինող ժամանակավոր կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Դիմորդները պետք է հանձնեն քննություններ Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման ընդունելության կանոններին համապատասխան՝ ըստ ընտրած մասնագիտության, ինչպես նաև անցնեն հարցազրույցի փուլ:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև ս.թ. հունիսի 30-ը /ներառյալ/ ՀՀ կրթության և գիտության նախարարության միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն (ք. Երևան Կառավարության 3 շենք,VI-րդ հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64):
Մրցույթը տեղի կունենա Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում /Հանրապետության 73/ հուլիսի 1-ից մինչև 10-ն ընկած ժամանակահատվածում: