«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի» նիստ
2009-05-22
ՀՀ կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում ս/թ մայիսի 27-ին, ժամը 1400-ին, կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի նիստը:
Նիստում քննարկվելու են ներքոշարադրյալ հարցերը.
1.«Երևանի Գ.Աթարբեկյանի անվան հ. 61 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթական ծրագ¬րերով գործու¬նեության լիցենզիաներ տալու մասին,
2.«Երևանի քաղաքապետարանի Միսաք Մանուշյանի անվան հ. 48 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմա¬կերպությանը տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթական ծրագ¬րերով գործու¬նեության լիցենզիաներ տալու մասին,
3.Երևանի հ. 39 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմա¬կերպությանը տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթական ծրագ¬րերով գործու¬նեության լիցենզիաներ տալու մասին,
4.«ՀՀ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 276 համալիր մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը նախադպրոցական կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին,
5.«ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր համայնքի թիվ 1 մանկապարտեզ նախադպրոցական հաս¬տատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը նախադպրոցական կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին,
6.«Երևանի թիվ 18 մանկապարտեզ» փակ բաժնետիրական ընկերությանը նախադպրոցական կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին,
7.«Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությանը նախադպրոցական կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին,
8. «Գլորիկ գիտունիկ կրթահամալիր» սահմանափակ պատաս¬խանատվությամբ ընկերությանը նախադպրոցական կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին,
9.«Գարդման Էլեքթրոնիքս» սահմանափակ պատաս¬խանատվությամբ ընկերությանը նախադպրոցական կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին,
10.«Գերմիոնա կրթական համալիր» սահմանափակ պատաս¬խանատվությամբ ընկերությանը հիմնական ընդհանուր կրթական ծրագ¬րով գործու¬նեության լիցենզիա տալու մասին:
Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողով