Մեկնարկել են տնօրենների հավաստագրման քննությունները

2011-02-18

Երևանի թիվ 114 ավագ դպրոցում այսօր մեկնարկել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար նախատեսված  քննական գործընթացըÖ‰
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով և հաջողություն մաղթելով քննության մասնակիցներին, նշել է. «Դպրոցներում մեր սերունդներին լավ տնօրեններ են անհրաժեշտ ոչ միայն մարդկային, այլև հմտությունների, կարողությունների և գիտելիքների տեսանկյուններիցÖ‰ 
Ուստի հանրակրթության մասին օրենքով սահմանված և մեկուկես տարի տևած նախապատրաստական գործընթացը համարում ենք ավարտվածÖ‰ Մենք թեսթերից հանել ենք բոլոր այն հարցերը, որոնք կարող են երկիմաստ թվալ, մեկնաբանելի և առաձգական լինել իրենց պատասխանների մեջÖ‰ Փորձել ենք մասնագիտական վիճարկումների տեղ չթողնել, սակայն, եթե կունենաք այլ տեսակետ և պատրաստ կլինեք այն հիմնավորել, հանձնաժողովը պարտավոր է ձեզ ազատ հնարավորություն տալ՝   արտահայտելու սեփական կարծիքըÖ‰ Եղեք ազատ, մասնագիտական բանավեճի բռնվեք և փորձեք ապացուցել, որ դուք ճիշտ եք»,- կոչ է արել Ա. Աշոտյանը և հավելել, որ չի բացառվում որոշակի ժամանակահատված անց գործընթացը կիրառել նաև մասնավոր դպրոցների տնօրենների համարÖ‰ Նա տեղեկացրել է, որ ընթացիկ տարում կկազմակերպվեն  հավաստագրման ևս երկու քննական գործընթաց: «Հավաստիացնում եմ, որ սա այն հիմնական գործիքներից է, որով մենք կփորձենք բարելավել հանրակրթության ոլորտը մոտակա տարիներին, որովհետև դպրոցների կառավարման խնդիրներն այսօր խստապես շաղկապված են կրթության որակի, օրինականության հետÖ‰ Մենք ցանկանում ենք, որ մեր դպրոցներում մեր երեխաների ապագայով զբաղվեն գիտակ, համապատասխան հմտություններ, գիտելիքներ ունեցող մարդիկ»,- ասել է Ա. ԱշոտյանըÖ‰
Քննությունները կազմակերպվում են երկու փուլով` գրավոր /թեսթային/ և բանավոր: Առաջին փուլում 90 և ավելի տոկոս ճիշտ պատասխաններ ապահոված հավակնորդներն իրավունք են ստանում մասնակցել բանավոր փուլին: Քնությունները հաջողությամբ հանձնած հավակնորդները ստանում են հավաստագիր, որը տվյալ անձին իրավունք է տալիս հինգ տարի շարունակ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ցանկացած պետական դպրոցում առաջադրվել և ընտրվել տնօրենÖ‰
Քննական առաջին օրը հայտագրված 25 հավակնորդից մասնակցում էին 24-ը, որից 9-ը չեն հաղթահարել գրավոր /թեստային/ փուլը: 100 տոկոս արդյունք են ցուցաբերել 2 հավակնորդ: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար անցկացվող քննությունները կշարունակվեն հետևյալ օրերին. 2011 թվականի փետրվարի 23, 25, մարտի 2, 4, 9, 11, 16, 18, 22, 23, 25, 29, 30, ապրիլի 1Ö‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։