Վերապատրաստումներ hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար/«Կրթություն առանÖ
2011-03-17
Վերապատրաստումից հետո սահմանված կարգով քննություն հանձնած անձը ճանաչվում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացածÖ‰
Վերապատրաստումներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել `
1) վերապատրաստման համար դիմում* (Ձև-1)` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով (Կրթություն առանց սահմանի ՍՊԸ-ի ղեկավար` Լիլիթ Անտոնյան)
4) աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը.
5) տեղեկանք աշխատանքի վայրից
6)անձնագրի պատճենը.
7)մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը).
8)վերապատրաստող կազմակերպության հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:
Վերապատրաստման դասընթացների մասնակցության արժեքն է` 90 000 ՀՀ դրամ:
Վճարը ներառում է նաև բաշխման նյութեր, ճաշի և սուրճի ընդմիջում:
Վճարում կատարելու համար նախատեսված բանկային հաշվեհամարն է` 163068052667, Հայէկոնոմբանկ ՓԲԸ, Էրեբունի մ/ճ «Կրթություն առանց սահմանի» ՍՊԸ
Նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակների հետ միասին: Պատճենների իսկությունը ստուգելուց հետո բնօրինակները վերադարձվում են:
Փաստաթղթերն ընդունվում են.
Երևանում`
Երևանի թ.20 դպրոց-կենտրոնում, Երևանի թ.43 դպրոց-կենտրոնում
Երևանի թ.63 դպրոց-կենտրոնում, Երևանի թ.86 դպրոց-կենտրոնում
Երևանի թ.150 դպրոց-կենտրոնում, Երևանի թ.168 դպրոց-կենտրոնում
Երևանի ֆիզմաթ դպրոց-կենտրոնում
ՀՀ մարզերի ներքոհիշյալ դպրոց-կենտրոններում`
Գեղարքունիքի մարզ` Գավառի թիվ 5, Մարտունու թիվ 2 դպրոց-կենտրոններում
Արմավիրի մարզ` Արմավիրի թիվ 1 դպրոց-կենտրոնում
Արարատի մարզ` Արտաշատի թիվ 6 դպրոց-կենտրոնում
Լոռու մարզ` Վանաձորի թիվ 5, Ստեփանավանի թիվ 3 դպրոց-կենտրոններում
Շիրակի մարզ` Գյումրու թիվ 3 դպրոց-կենտրոնում
Վայոց ձորի մարզ` Ջերմուկի ավագ դպրոց-կենտրոնում
Փաստաթղթերն ընդունվում են մարտի 16-ից մինչև մարտի 29-ը, ամեն օր մինչև ժամը 1600:
Դասընթացները կսկսվեն ապրիլի 1-ից:
Վերապատրաստումների ընդհանուր տևողությունը 15 օր է:
*Դիմումի նմուշը (Ձև-1) կարող եք ներբեռնել ներքոհիշյալ կայքից`
http://www.armedu.am/arm/official.php?sec=anouns&p=2&id=548
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 18.05.2010 թ. N 393-Ն հրամանով հաստատված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարության հայտարարված վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթի հայտարարությունից:












