Բնակարաններ՝ երիտասարդ մանկավարժներին

2011-06-13

«Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը, ՀՀ Նախագահ, Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Ս. Սարգսյանի բարձր հովանու ներքո   իրականացնում է «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, մանկավարժներին և բժիշկներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագիրը: 
Ծրագրի շրջանակում նախատեսվում է  բնակարան տրամադրել 70 երիտասարդ մանկավարժների: «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման» կողմից իրականացվող բնակարանային ապահովության սոցիալական ծրագրերի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ծանոթանալ ysugu.am կայքից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։