«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1 4-Ի N 1391-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2011-06-10
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի <<Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման, հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման տարածքային և հանրապետական հանձնաժողովների ձևավորման և գործունեության, ատեստավորման միջոցով որակավորում ստացած հանրակրթական ուսումնական հաստաւթյունների մանակավարժական աշխատողներին հավելվճար տալու կարգերը, Հայաստանի Հանրապետության ընդհանուր ծրագրեր իրակացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագրերը հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգերի բնութագրիչները հաստատելու մասին>> N1391-Ն որոշման`
1)N 1 հավելվածի`
ա. 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
<<9. Ուսուցչի հերթական ատեստավորմանը նախորդող վերապատրաստումներն ապահովելու նպատակով նախարարությունը`
1) սահմանում է ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստում իրականացնող երաշխավորված կազմակերպությանների ցանկում ընդգրկվելու համար կազմակերպություններին ներկայացվող չափանիշներ,
2) հաստատում է ատեստավորման ենթակա ուսուցիչ վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգ:>>,
բ. 19-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
<< 19. Ուսումնական հաստատությունը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից ուսուցիչ վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկից, ինքնուրույն ընտրում է վերապատրաստող կազմա¬կեր¬պու¬թյունը և կնքում պայմանագիր:>>,
գ. 20-րդ կետում <<վերապատրաստման>> բառից հետո լրացնել << կարգի և>> բառերը,
դ. 29-րդ կետում <<քննարկմանը:>> բառից հետո լրացնել <<Վերջիներիս չմասնակցելու դեպքում քննարկումը կատարվում է առանց նրանց մասնակցության:>> բառեր,
ե. 30-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
զ. 43-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
<< 43.Թեստային հարցաշարի բովանդակային բաղադրիչները բաշխվում են հետևյալ հարաբերակցությամբ`
1) հանրակրթության բնագավառի օրենսդրության իմացություն-10%,
2) առարկայական-մասնագիտական գիտելիքներ-60%
3) մանկավարժական գիտելիքների տիրապետում-15%
4) տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների իմացություն (ՏՀՏ)-15 %:>>,
է. 88-րդ կետի 3-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել,
2) N 2 հավելվածի`
ա. վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.
<< II. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ>>,
բ. 17-րդ կետի 3-րդ ենթակետում << տվյալ>> բառը փոխարինել << որևէ>> բառով,
գ. 17-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել նոր բովանդակությամբ. << 5) երկու թեկնածու` ուսումնական հաստատությունների խորհրդակցական մարմինների ներկայացուցիչներից,>>,
դ. 18-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր բովանդակությամբ.
<<2) մեկ թեկնածու` որևէ տարածքային հանձնաժողովի մասնագետ ներկայացու¬ցիչ¬նե¬րից, >>,
ե. 18-րդ կետի 3-րդ ենթակետում <<համապատասխան>> բառը փոխարինել << որևէ>> բառով,
3) N 4 հավելվածի`
ա.<<Հայաստանի Հանրապետության ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկ>> բաժնից հանել <<Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի տնտեսական աշխատանքի գծով տեղակալ>> բառերը,
բ. <<Հայաստանի Հանրապետության ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների նկարագրեր>> բաժնի 5-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:












