Վազգենյան դպրանոցը` քաղաքակրթական հարստություն

2011-06-27

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելել է Սևանի Վազգենյան դպրանոց, որտեղ հոգևոր կրթություն են ստանում շուրջ 70 սան Հայասատանից և  Սփյուռքից: Նախարարը շրջել է դպրանոցում,  ծանոթացել սաների ուսումնական և կենցաղային պայմաններին, հանդիպել է սաների և դպրանոցի տնօրինության հետ:
 Ողջունելով ճեմարանականներին` նախարարը նշել է. «Դուք ձեր մասնագիտական ընտրությունը կատարել եք ձեր հոգու կանչով, ձեր նախասիրություններով, անկախ այն բանից, թե ինչպիսի դժվար ու փշոտ ճանապարհ  բաժին կընկնի ձեզ: 
Այն արժեհամակարգը, կրթական ծրագրերը, հոգևոր ծառայությունը և առօրյան, որոնք  իրականում պարփակված են այսպիսի ազդեցիկ միջավայրում, որտեղ և’ բնությունը, և’ճարտարապետությունը, և’ անտեսանելի եթերը թույլ  են տալիս ձեզ կենտրոնանալ այն երկխոսության մեջ, որ սկսել եք դուք` գալով այստեղ»,- ընդգծել է նախարարը, հավելելով, որ, հոգևոր կրթությունը պահանջում է նվիրում ու առաքելության գիտակացում: Նախարարն իր խոսքում կարևորել է կրթական նոր ծառայությունների` ինտերնետային կապի, ժամանակակից գրադարանի, ուսանողների փոխանակման ծրագրերի ներմուծումը, որոնք նույնպես կնպաստեն, որպեսզի հայ եկեղեցին ունենա այնպիսի պատրաստված սպասավորներ, ովքեր ծառայություններ կիրականացնեն ամենուր, որտեղ հայ ու հայ եկեղեցի կա:
Մաղթելով ճեմարանակններին  հաջողություններ ուսման մեջ`  նա նշել է, որ և‘ Վազգենյան դպրանոցը, և’ Գևորգյան ճեմարանը ոչ միայն կրթական, այլև քաղաքակրթական հարստություններ են և տարիների ընթացքում ուսանողների թիվը  պետք է ավելանա, որովհետև մեր ժողովուրդը կարիք ունի հայ հոգևորականի:
Նախարարը պատասխանել է նաև ճեմարանակնների հարցերին, որոնք վերաբերել են «Հայ ժողովրդի պատմություն» և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաների դասավանդմանը դպրոցում:
Հանդիպումը եզրափակվել է  ճեմարանականների երգչախմբի ելույթով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։