Հավաստագրման քննությունների արդյունքներ

2011-06-27

Հունիսի 21-24-ը հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի/հավաստագրման/ քննության համար հայտագրված 190 հավակնորդից քննության գրավոր փուլին մասնակցել են 186-ը: Գրավոր քննության նվազագույն շեմը չեն հաղթահարել 20, իսկ բանավորը՝ 10 հավակնորդ: Ընդհանուր առմամբ այս քննության արդյունքում նվազագույն շեմը հաղթահարել են 156 հավակնորդ: Հաջորդ քննությունը տեղի կունենա հունիսի 28-ին /գրավոր/ և 29-ին /բանավոր/:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։