Հուշագիրը կստորագրեն ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան

2011-07-14

Հուլիսի 15-ին, ժամը 1115 -ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի միջև համագործակցության հուշագրի» ստորագրման պաշտոնական արարողությունը:
Հուշագիրը կստորագրեն ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան:
Արարողությանը կմասնակցի ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավարի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տարածաշրջանային տնօրեն Կորի Ուդովիցկին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։