ԵՊԼՀ-ն ունի նոր ռեկտոր

2012-06-12

Այսօր տեղի է ունեցել «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված բաց մրցույթը, որի արդյունքում 22 կողմ, 1 անվավեր արդյունքներով ռեկտոր է ընտրվել բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանը: Ռեկտորի մյուս թեկնածուն` նույն բուհի դասախոս Վաղարշակ Մադոյանը հայտարարել է ինքնաբացարկ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։