«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌ
2012-06-14
1.«Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ):
2.Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի:
3.Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:
4.Հիմնադրամի տնօրենի (ռեկտորի) ժամանակավոր պաշտոնակատար (այսուհետ` ժամանակավոր կառավարիչ-ռեկտոր) նշանակել Արշալույս Թարվերդյանին, (անձնագիր` AH 0245115, տրված 30.08.2006թ. 011 կողմից):
5.Առաջարկել հիմնադրամի ժամանակավոր կառավարիչ-ռեկտորին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը:
6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության <Հայաստանի պետական ագրարային համալսարան> պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող հավելված 2-ում նշված անշարժ գույքը` հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը՝ այն անժամկետ ու անհատույց օգտագործ¬ման իրավունքով ամրացնելով «Հայաս¬տանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո , որոշման 6-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո քառամսյա ժամկետում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հետ կնքել ամրացված գույքի անհատույց օգտագործման պայմանագիր և այն ներկայացնել պետական գրանցման` պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով հիմնադրամի միջոցների հաշվին:
8.Առաջարկել Համայնքների ղեկավարներին Հայաստանի |Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 27-ի N 471,2001 թվականի ապրիլի 11-ի N632-Ն,2003 թվականի դեկտեմբերի 11-ի N1670-Ն որոշումներով <Հայաստանի պետական ագրարային համալսարան> պետական ոչ առևտրային կազմակերպությանն և դրա մասնաճյուղերին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված հավելված 3-ով ուսումնա - գիտափորձարարական հողատարածքների համար «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հետ կնքել անժամկետ,անհատույց օգտագործման պայմանագրի և այն ներկայացնել պետական գրանցման` պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով հիմնադրամի միջոցների հաշվին:
9.Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում.
1) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը,
2) հաստատել փոխանցման ակտը,ինչպես նաև ապահովել «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը, սեփականության իրավունքով հիմնադրամին փոխանցելու հանձնման – ընդունման գործընթացը,
10. «Հայաստանի պետական ագրարային համալսարան » պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը Հիմնադրամը հանդիսանում է և նրան է անցնում վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան :
11.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:












