Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

2013-07-13

ՀՀ  կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը:  Նիստի օրակարգում ընդգրկված էին նախադպրոցական կրթական ծրագրով,  տարրական հանրակրթական ծրագրով և նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթական ծրագրով մի շարք կազմակերպությունների և պետական ուսումնական հաստատությունների լիցենզիա տրամադրելու մասին հարցեր:
Համաձայն օրակարգի` հանձնաժողովը քննարկել է ԿԳՆ լիցանզավորման գործակալության իրականացրած փորձաքննության եզրակացությունները: Նիստի ավարտին հանձնաժողովի անդամները փակ գաղտնի քվեարկությամբ որոշում են կայացրել բավարարել  ներկայացված հայտերը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։