Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ կազմակերպությունը ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կրթական և մշակութաjին գործերի բաժնի կողմից կրկին դրամաշնորհ է ստացել՝ Հայաստանում և ԱՊՀ երկրներում իրականացնելու Ապագա առաջնորդների փոխանակման /FLEX/ ծրագիրը դպրոցականների համար: FLEX ծրագիրը հնարավորությւոն է ընձեռում 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտներին մեկ ուսումնական տարի անցկացնել ԱՄՆ-ում՝ սովորելով ամերիկյան դպրոցներում և ապրելով ամերիկյան ընտանիքներում: Ծրագրի 2014-2015 ուստարվա մրցույթի համար 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների հավաքագրումն ու գրանցումը տեղի կունենա ՀՀ մարզերի մի շարք քաղաքներում և մարզերում սույն թվականի սեպտեմբերի 9-ից ըստ ժամանակացույցի: Մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ
http://www.americancouncils.am/am/future-leaders-exchange-flex-application-information/ կայք-էջից: