Անվճար համակարգիչ առաջին դասարանցիներին

2013-08-23

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել  ուսումնական համակարգիչների արտադրության զարգացման հայեցակարգի մշակումն ապահովելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ:
ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ  միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը կարևոր նախապայման է հանրապետության դպոցականներին համակարգիչներով ապահովելու ծրագրի իրականացման համար,  որի մեկնարկը,  համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրի՝ նախատեսվում է 2016 թվականից:«Մենք ծրագրի արդյուքնում ապահովելու ենք, որպեսզի 2016 թվականի սեպտեմբերց սկսած յուրաքանչյուր առաջին դասարան հաճախող երեխա պետության կողմից ստանա անվճար համակարգիչ»,- նշել է Ա. Աշոտյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են միջգերատեսչական հանձնաժողովի գործուենությանն առնչվող աշխատանքային և կազմակերպական այլ խնդիրներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։