Պարգևատրում

2013-10-21

Հոկտեմբերի 22-ին, ժամը 1800-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամում (Աբովյան 50/5) տեղի կունենա Կազանի 27-րդ ամառային ունիվերսիադայի մրցանակակիրների, նրանց մարզիչների, ՀՀ պատվիրակության ղեկավարների և 14-րդ հանրապետական ուսանողական խաղերում լավագույնը ճանաչված ուսանող-մարզիկների պարգևատրումըÖ‰ Մրցանակները մարզիկներին կհանձնի ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Արմեն Աշոտյանը:

Ընդունվել է հռչակագիր

2013-10-21

Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Հայաստանի նախագահության շրջանակում տեղի է ունեցել Եվրամիության Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային երկօրյա համաժողովը՝ նվիրված Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի զարգացման խնդիրներին: Համաժողովը կազմակերպել էին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Եվրախորհուրդը և Ուսանողների եվրոպական միությունը:…

Մրցույթ` «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետի թափուր պաշտոնի համար

2013-10-21

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը հայտարարում է մրցույթ` «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետի  թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Դիմումների ընդունման  վերջին ժամկետն է` 30.10.2013թ:
Մրցույթը կկայանա 03.12.2013թ.` ժամը 1430-ին, Խորհրդի շենքում (ք. Երևան, Տերյան 89):

Բուհերի եվրոպական ասոցիացիայի հերթական նիստը՝ Երևանում

2013-10-18

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Բուհերի եվրոպական ասոցիացիայի /EURASHE/ փոխնախագահ Անդրեաս Օրֆանիդեսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի բարձրագույն կրթական հաստատությունների ուսանողական կառույցների ներգրավվածության խնդիրը Բուհերի եվրոպական ասոցիացիային…

Հայերենը կընդգրկվի ՌԴ կրթական ծրագրերում

2013-10-18

Երևանում տեղի ունեցող Եվրամիության Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մի շարք երկկողմանի հանդիպումներ է ունեցել համաժողովի մասնակից պավիրակությունների ղեկավարների հետ: Առաջին հանդիպումն Արմեն Աշոտյանն անցկացրել է ՌԴ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ալեքսանդր Կլիմովի…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։