Բուհերի եվրոպական ասոցիացիայի հերթական նիստը՝ Երևանում

2013-10-18

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Բուհերի եվրոպական ասոցիացիայի /EURASHE/ փոխնախագահ Անդրեաս Օրֆանիդեսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի բարձրագույն կրթական հաստատությունների ուսանողական կառույցների ներգրավվածության խնդիրը Բուհերի եվրոպական ասոցիացիային ու այդ շրջանակում իրականացվող  ծրագրերին: 
 Անդրեաս Օրֆանիդեսը, ներկայացնելով  կառույցի գործունեությունը, նշել է, որ արդյունավետ է գնահատում Հայաստանի ուսանողական միավորումների գործունեությունն ասոցիացիայի շրջանակում՝ միաժամանակ շեշտելով, որ իրենց համար խրախուսելի է ակտիվ  համագործակցությունը նոր ծրագրերում: ՀՀ ԿԳ նախարարն առաջարկել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ևս ներգրավել Բուհերի եվրոպական ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպվող ուսանողական սիմֆոնիկ նվագախմբերի համերգային ծրագրերում:
ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանն առաջարկել է նաև Բուհերի եվրոպական ասոցիացիայի հերթական նիստը հաջորդ տարի անցկացնել Երևանում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։