«Աշխատանքային ռեզերվների» 70-ամյակին նվիրված միջոցառում
2013-11-01
Նոյեմբերի 4-ին, ժամը 12.00 ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կմասնակցի «Աշխատանքային ռեզերվներ» /հասցե՝Ագաթանգեղոսի13/ մարզական կազմակերպության հիմնադրման 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը:
ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ /ՌՈՒՄԻՆԻԱ/
2013-10-30
Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է դոկտորական և հետդոկտորական գիտական հետազոտական «Էուգեն Իոնեսկու» կրթաթոշակային ծրագիրը 2013-2014 ուսումնական տարվա համար:
Ցանկացողները պետք է դիմեն Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը /Agence Universitaire de la Francophonie/ մինչև ս.թ. նոյեմբերի 15-ը:
Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով http://www.auf.org/bureau-europe-centrale-et-orientale/bourses-regionales/bourses-de-recherche-doctorale-et-de-post-doctorat/ կայքէջը:
Կքննարկվի կրթության և գիտության ոլորտի բյուջեն
2013-10-30
Այսօր ՀՀ ԱԺ-ում կներկայացվի ՀՀ պետական բյուջեի կրթության և գիտության ոլորտին հատկացված 2014 թվականի ֆինանասավորման կանխատեսումը:
Հայաստանի բուհերը խոշոր հարկատուների ցանկում
2013-10-29
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2013 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված են նաև ՀՀ ուսումնական հաստատություններ և կրթական ծառայություն մատուցող կազմակերպություններ` այդ թվում 20 բուհեր և Կրթության ազգային ինստիտուտը :
Արմեն Աշոտյանի հարցազրույցը` «Lurer.com» էլեկտրոնային կայքին
2013-10-29
Հարվարդի դիպլոմը դեռևս չի տալիս առավելություն ԵՊՀ դիպլոմի նկատմամբ, եթե դու այդ առավեությունը քո կյանքով, գործունեությամբ պատրաստ չես ապացուցելու: Ապացուցիր, որ ունես այդ գիտելիքը, հմտությունը, կարողությունը և ցանկությունը՝ ծառայելու, աշխատելու հայրենիքում, որպեսզի չփոշիացնես այն ներուժը, որը այս կամ այն կրթական հաստատությունը քեզ տալիս է,- ասել է ՀՀ կրթության և…