Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Հայաստանի նախագահության շրջանակում տեղի է ունեցել Եվրամիության Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային երկօրյա համաժողովը՝ նվիրված Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի զարգացման խնդիրներին: Համաժողովը կազմակերպել էին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Եվրախորհուրդը և Ուսանողների եվրոպական միությունը: Համաժողովի աշխատանքների արդյունքում ընդունվել է հռչակագիր:
Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։