ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը սեպտեմբերի 1-ի և Գիտելիքի օրվա կապակցությամբ
2014-08-31
Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, ծնողներ մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ
Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ: Սեպտեմբերի 1-ը ազդարարում է ուսումնական տարվա սկիզբը, որը նաև գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբ է :Տոնական այս օրը հատկապես առանձնակի ջերմությամբ ցանկանում եմ շնորհավորել…
Օրհնության կարգ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
2014-08-31
Գիտելիքի օրվան ընդառաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի է ունեցել կրթության ոլորտի ներկայացուցիչների օրհնության ավանդական արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ բուհերի ռեկտորներ, դպրոցների, քոլեջների և ուսումնարանների տնօրեններ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը…
Բանակից հետո դպրոցը երկրորդ կարևոր պաշտպանական գիծն է. Ա. Աշոտյան
2014-08-31
Օգոստոսի 30-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը աշխատանքային այցով մեկնել է սահմանամերձ Տավուշի մարզ: Նախարարը Իջևանում մասնակցել է հանրակրթական դպրոցների տնօրենների և մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը, այնուհետև ուղևորվել է Մովսես գյուղ, սահմանամերձ գյուղի դպրոցին և գյուղապետարանին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից նվիրել համակարգիչներ: Տավուշի մարզպետարանում տեղի…
«Ես եմ Սասնա ծուռը» թեմայով հանրապետական ստեղծագործական մրցույթ
2014-08-29
ՀՀ մշակույթի նախարարությունը Գյումրու «ՄԷԿ» ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է «Կաթնաղբյուր» խորագրով էպոսի մանկապատանեկան ստեղծագործական վրանային ճամբար» ծրագիրը, որի նպատակն է խթանել պատանիների ստեղծագործական դրսևորումները, ինչպես նաև նպաստել էպոսի հանրահռչակմանն ու նրա արժեքային համակարգի հենքի վրա՝ երեխաների և երիտասարդների շրջանում էսթետիկական ճաշակի ձևավորմանը: Ծրագրի շրջանակներում կազմակերպվելու է…
Օրհնության արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
2014-08-29
Օգոստոսի 31-ին ժամը 1300-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսը կկատարի կրթության ոլորտի աշխատողների օրհնության արարողություն: Արարողությանը կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին կտրամադրվի փոխադրամիջոց:
Մեկնումը` օգոստոսի 31-ին, ժամը 1200-ին Վարդանանց 7 հասցեից («Նովոստի Արմենիա» լրատվական գործակալության հարևանությամբ):