Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի նիստ
2014-09-17
Սեպտեմբերի 17-ից 19-ը Հռոմում կկայանա Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի նիստը, որին որպես համանախագահող երկիր կմասնակցի նաև Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի: Օրակարգում ընդգրկված են Բոլոնիայի գործընթացի կառուցվածքային բարեփոխումների ներդրման, հարատև կրթության, շարժունության ու միջազգայնացման մասին մի շարք հարցեր: Նախատեսվում են քննարկումներ Բոլոնիայի գործընթացի…
Ստորագրվել է միջբուհական համագործակցության համաձայնագիր
2014-09-16
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի գիտության և տնտեսության նախարար Հ. Մյոլռինգի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության և գիտության բնագավառում երկու երկրների միջև համագործակցության մի շարք հարցեր: Նախարար Արմեն Աշոտյանն իր գործընկերոջն է ներկայացրել…
Հանդիպման օրակարգում համագործակցության ընդլայնումն ու խորացումն էր
2014-09-16
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ կրթութան և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-գերմանական համագործակցության հեռանկարները հանրակրթության բնագավառում, ինչպես նաև երկու նախարարությունների միջև ստորագրված համաձայնագրի իրականացման ընթացքը:Հայկական կողմը շահագրգռվածություն է հայտնել Հայաստանում…
Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ԳԴՀ
2014-09-12
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 14-16-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի գիտության և էկոնոմիկայի նախարար Հարթմութ Մյոլլրինգի հրավերով կգտնվի Սաքսոնիա-Անհալթ երկրամասում: Այցի ընթացքում նախատեսվում է երկկողմ համագործակցության վերաբերյալ հուշագրի և Մագդեբուրգի համալսարանական կլինիկայի և Երևանի պետական բժշկական համալսարանի միջև համաձայնագրի ստորագրում: Պատվիրակությունը կայցելի նաև…
Մտավոր սեփականությանը նվիրված 7-րդ միջազգային օլիմպիադա
2014-09-10
Ռուսաստանի պետական մտավոր սեփականության ծառայությունը հրավիրում է մասնակցելու մտավոր սեփականությանը նվիրված 7-րդ միջազգային օլիմպիադային:
Օլիմպիադայի վերաբերյալ նյութերին կարելի է ծանոթանալ olimpiada-rgiis.ru կայքից: