Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի նիստ

2014-09-17

Սեպտեմբերի 17-ից 19-ը Հռոմում կկայանա Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի նիստը, որին որպես համանախագահող երկիր կմասնակցի նաև Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի: Օրակարգում  ընդգրկված են Բոլոնիայի գործընթացի կառուցվածքային բարեփոխումների ներդրման, հարատև կրթության, շարժունության ու միջազգայնացման մասին մի շարք հարցեր:
Նախատեսվում են քննարկումներ   Բոլոնիայի գործընթացի ապագայի վերաբերյալ, և այդ համատեքստում ներկայացվելու է Հայաստանի դիրքորոշումը: Անդրադարձ կլինի   նաև 2015 թվականին Երևանում կայանալիք Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների կրթության նախարարների գագաթաժողովին առնչվող կազմակերպչական և բովանդակային հարցերին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։