Արմեն Աշոտյանը մասնակցել է խաչքարի օծման արարողությանը
2014-09-24
Սեպտեմբերի 22-ին Էստոնիայի Հաապսալու քաղաքում Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի և ցեղասպանությունից մազապուրծ հազարավոր հայ որբերին փրկած էստոնուհի միսսիոներ Աննա Հեդվիգ Բյուլի հիշատակին նվիրված խաչքարի օծման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Էստոնիայում պաշտոնական այցով գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը,…
ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ /DAAD/ 2015-2016
2014-09-24
Գերմանական Ակադեմիական Փոխանակման Ծառայությունը (DAAD/ԴԱԱԴ) 2015-2016 ուսումնական տարվա համար հայտարարում է կրթաթոշակային ծրագրեր, որոնք նախատեսված են բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողների, բուհավարտների, ասպիրանտների և գիտնականների համար:
Կից ներկայացնում ենք կրթաթոշակային ծրագրերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը:
Բրիտանական բիզնես դպրոցը հայտարարում է ընդունելություն
2014-09-23
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Բրիտանական Անգլիա Ռասկին համալսարանների միջև համագործակցության շրջանակներում հիմնադրված Բրիտանական բիզնես դպրոցը հայտարարում է ընդունելություն բիզնեսի կառավարման բրիտանական մագիստրոսական ծրագրի համար: Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան բրիտանական միջազգային ճանաչում ունեցող Անգլիա Ռասկին համալսարանի մագիստրոսի դիպլոմ:
Հեռակա մագիստրոսական ծրագիրը հնարավորություն է տալիս համատեղելու ուսումը և…
Լեզուների եվրոպական օր ՀՊՄՀ-ում
2014-09-23
Սեպտեմբերի 26-ին, ժամը 1400-ին ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում կնշվի Լեզուների եվրոպական օրը (European Day of Languages-EDL): Համալսարանում Լեզուների եվրոպական օրը նշելու ավանդույթը սկսվել է 2012 թվականիցÖ‰
Էստոնիա-Հայաստան. ստորագրվել է համագործակցության համաձայնագիր
2014-09-22
Պաշտոնական այցով Էստոնիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու Էստոնիայի կրթության և գիտության նախարար Եվգենի Օսսինովսկին ստորագրել են համաձայնագիր՝ Հայաստանի և Էստոնիայի միջև կրթության և հետազոտության բնագավառում համագործակցության վերաբերյալ: Համաձայնագրով նախատեսվում է ամրապնդել և զարգացնել միջնակարգ, միջին մասնագիտական, բարձրագույն կրթության և գիտահետազոտական հաստատությունների միջև փոխադարձ…