Ուսանողական նոր նախաձեռնություն ՀՊՏՀ-ում

2014-12-03

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի հիմնադրած Առաջին ուսանողական ալիքի ու նոր կայքի (asue-sc.am) շնորհանդեսին, որոնք ստեղծվել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ՝ ուսանողական խորհրդի 20 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Ներկաները դիտել են Առաջին ուսանողական ալիքի առաջին թողարկումըÖ‰

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2014-12-02

Դեկտեմբերի 4-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի N 1457-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

«Իմ երևակայության Հնդկաստանը» թեմայով ստեղծագործական մրցույթներ

2014-12-01

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանում Հնդկաստանի դեսպանության և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ, կազմակերպում է  «Իմ երևակայության  Հնդկաստանը» թեմայով   նկարչական և շարադրությունների  մրցույթ: Մանրամասները` կից նյութերում:

Ստեղծագործական մրցույթ` «Հնդկաստանն իմ պատկերացումներով»

2014-12-01

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` ԿԳ նախարարության, Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի միջև` «Հնդկաստանն իմ պատկերացումներով» թեմայով նկարչության և շարադրության մրցույթը կազմակերպելու վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուն և ԹՈՒՄՈ կենտրոնի տնօրեն Մարի…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։